Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամադ Էսլամին շաբաթ օրը հայտնել է, որ որոշակի առաջընթաց է գրանցվել ԱՄՆ-ի հետ ընթացող բանակցություններում, հաղորդել է Mehr-ը:
Նա նաեւ մերժել է «ուրանի զրոյական հարստացման» գաղափարը՝ նման քննարկումներն անվանելով զուտ հռետորաբանություն, որը «նախատեսված է հիմնականում սիոնիստական համայնքի համար»։
Ավելի վաղ Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին հայտնել էր, որ Վաշինգտոնի հետ միջուկային բանակցություններում Թեհրանի դիրքորոշումն է՝ «զերծ մնալ գերակայությունից»։ Նա նաեւ կրկնել է, որ Իրանը մերժում է միջուկային զենքը։
Իրանը բազմիցս ընդգծել է, որ ոչ մի դեպքում նվազագույն ճկունություն չի ցուցաբերի ուրանի հարստացման իր իրավունքի հարցում։





























