Տարրական դպրոցի միջանցքում քաոս է սկսվել այն բանից հետո, երբ ամերիկյան Արկանզաս նահանգի Վեստ Մեմֆիս քաղաքում մանկապարտեզի սաների դիպլոմների հանձնման արարողությանը ներկա մեծահասակները ծեծկռտուք են սարքել։
Չորեքշաբթի՝ մայիսի 28-ին, Ֆոլկ տարրական դպրոցի ավարտական միջոցառմանը ներկա մի քանի մարդ բուռն վիճաբանությունից հետո բռունցքներով հարձակվել են միմյանց վրա, որը տեսագրվել է և փոխանցվել WREG հեռուստաալիքի խմբագրություն։
Հետին պլանում լսվել է, թե ինչպես են երեխաները լաց լինում և մեծահասակներին աղաչում դադարեցնել ծեծկռտուքը։ Ամբոխի մեջ գտնվող մյուս մեծահասակները, կարծես, լքում էին դեպքի վայրը։
Ծեծկռտուքի թեժ պահին պարզվել է, որ կանանցից մեկի գլխից քաշել են կեղծամը, իսկ տղամարդկանցից մեկի վերնաշապիկը պատռել են։
Պարզ չէ, թե ինչից է սկսվել ծեծկռտուքը։
Վեստ Մեմֆիսի դպրոցական շրջանը դատապարտել է այս պահվածքը և խոստացել է հետևանքներ բոլոր մասնակիցների համար։