Ռուսաստանի ամենահարուստ գործարարների կարողությունը տարեսկզբից ավելացել է 22,547 մլրդ դոլարով, նշվել է Bloomberg գործակալության հրապարակած «Միլիարդատերերի ինդեքսում» (Bloomberg Billionaires Index), որը հաշվարկվում է, մասնավորապես, ընկերությունների բաժնետոմսերի արժեքի հիման վրա։

Bloomberg Billionaires Index-ի տվյալներով՝ «Նորնիկելի» նախագահ Վլադիմիր Պոտանինը տարեսկզբից վաստակել է 3,82 մլրդ դոլար, նրա կարողությունը կազմում է 31,7 մլրդ դոլար, իսկ Ռուսաստանի երկաթի հանքաքար արտադրող խոշորագույն «Մետալոինվեստ»-ի բաժնետեր Ալիշեր Ուսմանովի կարողությունը աճել է 3,7 մլրդ դոլարով՝ կազմելով 16,9 մլրդ դոլար:

Ամենամեծ վնասը կրել է ռուս գործարար եւ «Մոնակո» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Դմիտրի Ռիբոլովլեւը, նրա կարողությունը նվազել է 1,77 մլրդ դոլարով՝ հասնելով 9,21 մլրդ դոլարի։

2012թ. մարտից գործակալությունը հրապարակում է Bloomberg Billionaires Index-ը, որը ներառում է տեղեկատվություն մոլորակի 500 ամենահարուստ մարդկանց կարողության մասին։