Այսօր՝ հունիսի 2-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկաության գլխավոր վարչությունում և Երևանի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Դավիթաշեն վարչական շրջանում գործող հանդիսությունների սրահներից մեկում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ քաղաքացի է դանակահարվել, հաղորդում է Shamshyan.com–ը։
Տեղում պարզվել է, որ նշված վայրից 1 հոգի դանակահարված տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:
Տեղում աշխատել է նաև ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագետը:
Դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր, դանակ, որի վրա նույնպես առկա է արնանման հետք:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Կայքի տեղեկություններով՝ նշված հանդիսությունների սրահում տեղի է ունեցել հարսանեկան արարողություն և վիրավորը փեսայի եղբայրն է:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են դեպքի հանգամանքերը, ինչպես նաև վիրավորի և մասնակիցների ինքնությունը:




























