Բրյանսկի մարզում կամրջի փլուզման հետեւանքով տուժածների ընդհանուր թիվը հասել է 104-ի։ Այս մասին լրագրողներին հայտնել է շրջանի նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազը։

«Այսօր ընդհանուր առմամբ ունենք 104 տուժած, 7 զոհ, 104 վիրավոր։ «Ստացվում է՝ երեքը «ծանր» են, մնացածը [գտնվում են] միջին եւ թեթեւ ծանրության» վիճակում,- ասել է նա։

Տարածաշրջանի ղեկավարը նշել է, որ ներկայում Մոսկվայի կլինիկաներում գտնվում են 22 տուժածներ, Բրյանսկի մարզի բուժհաստատություններում՝ 38 մարդ։