Մենք ոչ մի քաղաքական ուժ չենք ներկայացնում, ոչ մեկի կողմից չենք ղեկավարվում, չենք ենթարկվում, բայց խիղճը չի թողնում մնալ տանը, չի թողնում որևէ այլ բանով զբաղվել այժմ, և ես զարմանում եմ բոլոր նրանց համար, ովքեր շարունակում են մնալ տանը, որովհետև հինգ տարի շարունակ Նիկոլը դավաճանում է Հայաստանի Հանրապետությունը, ոտնահարում է ազգային բոլոր արժեքները, տապալում է ամբողջ պետությունը, պետական համակարգը, կազմաքանդում է բոլոր օղակները։ Այս մասին. այսօր՝ հունիսի 2–ին, կառավարության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ նշեց մասնակիցներից Էլեոնորա Մանանդյանը։
Նշենք, որ ակցիան կազմակերպվել է ի պաշտպանություն Հայ եկեղեցու։
«Մենք այլևս տեսնում ենք, որ պետությունը գրեթե չի աշխատում։ Մենք ենթակա ենք այսօր արդեն լրջագույն սպառնալիքի ընդհանրապես ոչնչանալու, ու հանկարծ այսքանից հետո Նիկոլը հանդես է գալիս ամենածանր նախաձեռնությամբ՝ ջարդելու մեր հիմնասյունը՝ Հայ առաքելական եկեղեցին։
Կարմիր գիծը վերջնական հատել է Նիկոլը։ Ես ուզում եմ դիմել բոլոր մարդկանց, ովքեր երբեմն գոնե վառում են մոմեր և աղոթում են առ Աստված։ Որտե՞ղ եք դուք այժմ, երբ որ ձեր հավատը ոտնահարված է, որտե՞ղ եք դուք այժմ, երբ որ Նիկոլը համարձակվել է պղծել Հայ առաքելական եկեղեցին, ինքը պղծել է մեր սրբություններից մեկը, ինքը հանձնել է Արցախը թշնամուն, դա մենք չգիտես ինչու՝ մարսեցինք։ Եիմա, եթե մենք հանդուրժենք այս քայլերը, այլևս ընդհանրապես իմաստ չի ունենա համարել, որ մենք ունենք Հայաստան և մենք հայ ենք»,–ասաց նա։
«Մենք պահանջում ենք առաջին հերթին, իհարկե, ոչ թե հրաժարական, ես չեմ պահանջում հրաժարական, ես պահանջում եմ դատել Նիկոլին անմիջապես, ու ես պահանջում եմ անմիջապես քրեական պատասխանատվության ենթարկել իր կենակցին՝ բոլոր տեսակի օրենքները ոտնահարելու համար, անձնական վիրավորանքի հմար։
Ես հասկանում եմ, որ կրթություն չունեն, ես հասկանում եմ, որ այդ հորդանոցներում իրենք են մեծացել և որևէ կրթություն չեն ստացել, դրա համար երբեմն փորձում են ասել, որ կրթությունը նորաձև է, որ իրենց ներշնչեն, որ կրթություն են ուզում ստանալ, այնուամենայնիվ իրենց պետք է դատել, անհապաղ»,– ընդգծեց նա։











