Ադրբեջանի ընդդիմադիր` Դասական ժողովրդական ճակատ կուսակցության փոխնախագահ Ֆիքրեթ Ջեֆերովն այսօր` հունվարի 10-ին, ձերբակալվել է Նարիմանովի շրջանային ոստիկանության աշխատակիցների կողմից: Այդ մասին հաղորդում է Qafqazinfo կայքը: Դասական ժողովրդական ճակատ կուսակցության մյուս փոխնախագահ Խեզեր Թեյուբլունի հաղորդած տեղեկություններով, կուսակցությունը Ջեֆերովի ձերբակալությունը դիտարկում է իշխանությունների կողմից կուսակցությանն ուղղված ճնշում:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել է, որ Ադրբեջանի Դասական ժողովրդական ճակատ կուսակցության շտաբում հունվարի 9-ին տեղի է ունեցել ընդդիմադիր 5 կուսակցությունների ղեկավարների հանդիպում: Որոշում է կայացվել նոր ուժի ստեղծման մասին, որը կոչվելու է «Դիմադրության շարժում հանուն դեմոկրատական հասարակության», նախագծվել է դրա գործունեության ոլորտներն ու կառուցվածքը: