Ադրբեջանում նշանակվել եւ ներկայացվել է Իրանի նոր դեսպանը, հայտնել է իսլամական հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Իսմայիլ Բաղային։
«Մեզ համար շատ կարեւոր են Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի երկրների հետ հարաբերությունները։ Ադրբեջանում Իրանի նոր դեսպանի ընտրության վարչական գործընթացն ավարտվել է։ «Նա շատ փորձառու դիվանագետ է, որը մասնագիտացած է Եվրասիայի հարցերում»,- նշել է նա։
Բաղայիի խոսքով՝ դեսպանի անունը կհայտարարվի ավելի ուշ։


























