Հունիսի 3-ին հանրապետության մարզերի մեծ մասում գիշերը եւ օրվա երկրոդ կեսին սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, տեղ-տեղ՝ հորդառատ անձրեւներ, հնարավոր է կարկուտ։ Ամպրոպի ժամանակ օդերեւութաբանները կանխատեսում են հարավարեւմտյան քամու ուժգանցում՝ 18-22 մ/վրկ։  Օդի ջերմաստիճանը առաջիկա 2 օրերին աստիճանաբար կիջնի 6-9 աստիճանով։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում գիշերը եւ օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-18 մ/վրկ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +14+16, վաղը ցերեկը՝ +24+26։ 

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +16+20,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +5+9, ցերեկը՝ +15+19,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +11+14, ցերեկը՝ +21+24,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +15+19, 

Լոռիում գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +16+19,

Տավուշում գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +18+22,  

Արագածոտնի լեռներում գիշերը +4+8, ցերեկը՝ +14+17,

Արագածոտնի նախալեռներում գիշերը +9+14, ցերեկը՝ +20+25,

Արարատում գիշերը՝ +14+18, ցերեկը՝ +25+29, 

Արմավիրում գիշերը՝ +14+17, ցերեկը՝ +25+28, 

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +14+18,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +14+17, ցերեկը՝ +23+28,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +13+17, ցերեկը՝ +25+28,  

Սյունիքի նախալեռներում գիշերը՝+5+9, ցերեկը՝ +15+19։