2020 թվականի նոյեմբերի 9–ից հետո եկեղեցին պետք է որոշում կայացներ, որ անհապաղ դատում են Նիկոլին և նոր իշխանություն ձևավորում. իրենք պետք է նախաձեռնեին դա։ Այս մասին. այսօր՝ հունիսի 2–ին, կառավարության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ նշեց մասնակիցներից Էլեոնորա Մանանդյանը։
Նշենք, որ ակցիան կազմակերպվել է ի պաշտպանություն Հայ եկեղեցու։
«Առաջինը պետք է նզովեին, երկրորդը, բոլորը իրենց հանդեպ մեծագույն հարգանք ունեն և իրենք պետք է առաջնորդեին ինչ-որ ձևով պայքարը»,–ասաց նա։
Հարցին՝ ինչպե՞ս է գնահատում որոշ հոգեւորականների հայտարարությունները, թե դուրս կշպրտեն եղեկցուց նիկոլական գաղափարախոսությունը կրողներին, Մանանդյանը պատասխանեց. «Ցավոք սրտի, շատ դժվար է հասկանալ, թե ովքեր են Նիկոլի հետևորդները և գաղափարախոսությունը կրողները։ Կարելի է, իհարկե, դատել, ինչքան ավելի տգետ դեմքով, այդքան ավելի վստահ Նիկոլի հետևորդն է։ Բայց առաջին հերթին մենք պետք է հասկանանք, որ իրենք բոլորը խստագույնս մոլորյալ են։ Մարդկանց զգալի զանգվածը այնուամենայնիվ մոլորյալ է, նաև ընդդիմության պատճառով, մոլորյալ է, որովհետև ընդդիմությունը ոչ մի լուրջ քայլեր չի ձեռնարկել, որպեսզի ձերբազատվի դավաճան իշխանությունից։
2020 թվականից ի վեր Նիկոլը որևէ իրավունք չունի հանրային շահերի մասին խոսելու ընդհանրապես։ Հանրություն բառը ինքը իրավունք չունի կրկնելու Հայաստան հանրություն հայ ազգ նման բառերը ինքը իրավունք չունի կրկնելու և եթե եկեղեցու մասին ասում են, որ ինքը պիտի նզովեր, ապա մենք էլ պիտի, որպես հայ... ինքը ազգ, ազգ ունենալու ընդհանրապես իրավունք այլևս չունի»։











