Ռուսական նավերը, որոնք հունվարի 8-ին մտել են սիրիական Տարտուս նավահանգիստ, այսօր` հունվարի 10-ին, լքել են Սիրիայի տարածքային ջրերը: Այդ մասին հաղորդել է Ռուսաստանի հյուսիսային նավատորմի հարցերով Արեւմտյան ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը:

Ռուսաստանի Պաշտպանության նախարարության տեղեկություններով, ռուսական նավատորմը ավիակիր «Ծովակալ Կուզնեցովի» գլխավորությամբ գտնվում էր Տարտուս նավահանգստում` պահուստների համալրման նպատակով:

Տարտուսում է գտնվում Ռուսաստանի Ռազմածովային նավատորմի նյութատեխնիկական բազան: Սիրիայում կանգ առնելու ժամանակ ռուսական ռազմական նավաստիների հանդիպել են Տարտուսի նահանգապետ Աթեֆ Նադաֆի հետ եւ նավագնացությունը համարել համարաշխության նշան ՌԴ-ի կողմից սիրիական իշխանություններին եւ բնակչությանը: