Էթնա հրաբխի խառնարանի կողմերից մեկի փլուզումից հետո հրաբխային մոխրի հսկայական ամպ է բարձրացել Էթնա լեռան վրա։ Ինչպես գրել է ANSA գործակալությունը, Իտալիայի երկրաֆիզիկայի եւ հրաբխագիտության ազգային ինստիտուտի մասնագետների առաջին ենթադրությունների համաձայն՝ փլուզումը հրահրվել է պիրոկլաստիկ հոսքի կողմից (բարձր ջերմաստիճանի հրաբխային գազերի, մոխրի եւ ապարների բեկորների խառնուրդ):
Արտանետումը հասնում է մի քանի կիլոմետր բարձրության։ Բարձրացվել է նախազգուշացման մակարդակը օդային տրանսպորտի համար, բայց Եվրոպայի հրաբխային ակտիվությունը չի խոչընդոտում Կատանիայի տեղի օդանավակայանի աշխատանքին։
Մասնագետները մշտապես արձանագրում են Էթնա հրաբխի ակտիվությունը, որը մինչ այժմ սպառնալիք չի ներկայացրել բնակչության համար։




























