«Ավարտվեց նաև «Նիկոլը և եկեղեցին» պատմությունը։ Այս մասին իր էջում գրել է ռեժիսոր Մհեր Մկրտչյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Լավ ստատուսներ կային:
Հարցազրույցներ, ցավոք, չեմ դիտել, բայց համոզված եմ` «շշած կլինեն»: Մի քանի քաղաքական հայտարարություն եղավ` կարդացի, փշաքաղվեցի:
Կարևորը՝ հիմա Նիկոլը գիտի, որ հակադարձ չեղավ և հետագա գործողությունների համար ճանապարհը բաց է:
Հ.Գ. Հա, իշխանությունը արժեքազրկում ա ամեն ինչ: Ընդդիմությունը՝ միշտ ստորագրում իր անկարողության տակ: Եկեղեցին՝՝ միշտ լուռ: Ո՞վ կործանեց Հայաստանը ու հայ ժողովրդին»:



























