Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններն ավարտվել են, ТАСС-ին հայտնել է աղբյուրը։
Նշվում է, որ բանակցություններն ընթացել են ռուսերենով։ Ինչպես բացատրում է РИА Новости-ն, դրանք տևել են մեկ ժամից ավելի։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցությունների երկրորդ փուլը սկսվել է Ստամբուլում՝ նախատեսվածից ավելի քան 1,5 ժամ ուշ։





























