Հայտնի ռեփեր Սնուփ Դոգին թմրանյութով ձերբակալել են Մեքսիկայի սահմանին: Ավտոբուսում, որով նա շրջագայություների էր մեկնել, ոստիկանական շունը թմրանյութի հոտ էր առել: Ոստիկանները աղբարկղից մոտ 15 գրամ մարիխուանա էին գտել:

Երգչին տեղափոխել են Հադստեդ շրջանի շերիֆի մոտ: Սնուփ Դոգը պատճառաբանել է, թե բժշկական նպատակներով մարիխուանա ծխելու թույլտվություն ունի Կալիֆոռնիայից, սակայն ոստիկանությունը հայտնել է, թե թույլտվությունը չի գործում Թեքսասում: Մարիխուանան առգրավել են, իսկ Դոգին ազատ արձակել` հունվարի 20-ին դատարան ներկայանալու հրահանգով:

TMZ-ի տվյալներով, նա կարող է վճարել 537 դոլար տուգանք, կամ իր անմեղությունն ապացուցել դատարանում:

Սնուփ Դոգը մեկ անգամ չէ, որ դատարանի առջեւ է կանգնել թմրանյութերի պահման համար: