Էդողանը հայտարարել է, որ Անկարայի և Բաքվի միջև էներգետիկ գործընկերությունն ամրապնդում է տարածաշրջանի և Եվրոպայի անվտանգությունը
Թուրքիայի և Ադրբեջանի միջև համագործակցությունը, որն իրականացվում է խոշոր ենթակառուցվածքային նախագծերի միջոցով, շարունակում է նպաստել ամբողջ տարածաշրջանի և Եվրոպայի էներգետիկ անվտանգությանը։ Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Այս մասին Բաքվի էներգետիկ շաբաթվա մասնակիցներին ուղղված տեսաուղերձում նման հայտարարությանմբ է հանդես եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Ըստ նրա՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարը, Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարը և Անդրանատոլիական բնական գազի (TANAP) խողովակաշարն օգուտ են բերում ոչ միայն Թուրքիային և Ադրբեջանին, այլև ամբողջ տարածաշրջանին։
Նա նշել է, որ Անկարայի և Բաքվի միջև հարաբերությունները շարունակում են ամրապնդվել բոլոր ոլորտներում, ներառյալ՝ էներգետիկայի ոլորտում։
Էրդողանը հավելել է, որ անկայուն աշխարհաքաղաքական իրավիճակի համատեքստում Թուրքիայի և Ադրբեջանի միջև էներգետիկ համագործակցության կարևորությունը միայն աճում է։
«Թուրքիայի և Ադրբեջանի միջև էլեկտրաէներգիայի կապի ընդլայնումը մեզ համար ևս մեկ ռազմավարական կարևոր նախագիծ է»,-նշել է նա։
Նա հիշեցրել է կանաչ էլեկտրաէներգիայի փոխանցման և առևտրի նախագծի շրջանակում Թուրքիայի, Ադրբեջանի, Բուլղարիայի և Վրաստանի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագիրը։
«Հույս ունենք մոտակա ժամանակներում կավարտենք այն», -հայտարարել է Էրդողանը։
Նա հայտարարել է նաև, որ մոտ ապագայում Թուրքիան և Ադրբեջանը հնարավորություն ունեն իրենց տարածքներով կազմակերպել թուրքմենական գազի արտահանումը։
Այս նախագիծը, ըստ նրա, կնպաստի երթուղիների դիվերսիֆիկացմանը։





























