Ավանդական ֆլեշմոբը, «Առանց տաբատների մետրոյում» անունով, այս տարի անցկացվել է աշխարհի 23 երկրների 60 քաղաքներում: Գրեթե միաժամանակ երկրագնդի տարբեր հատվածներում մարդիկ իջեցրել են իրենց տաբատները` մնալով ներքնազգեստով:
Մասնակիցներին ներկայացվող պահանջները պարզ են: Առաջին, «ունենալ մետրոյում տաբատը իջեցնելու ցանկություն»: Երկրորդ, «ի վիճակի լինել պահել այնպես, կարծես ոչինչ չի եղել»: Ակցիաների իմաստը ուրախ ժամանցն է:
Որպես կանոն, ֆլեշմոբը քաղաքական ենթատեքստ չունի, սակայն «Նվաճիր Wall streat»-ը ակցիայի մասնակիցները դրանում տեսել են եւս մեկ միջոց` իրենց պահանջները իշխանություններին հասցնելու գործում: «Բանկերը վերցրել են ամեն ինչ, միայն ներքզգեստն են թողել»,-նշել է շարժման ակտիվիստներից մեկը, հաղորդում է Improve Everywhere-ն:











