Նա նշեց, որ Թրամփի վարչակազմի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կառավարության միջև կարող են լինել տարաձայնություններ, սակայն անհրաժեշտ չէ վախենալ երկկողմ կապերի խզումից։ Այս մասին Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է Իսրայելում ԱՄՆ դեսպան Մայք Հաքաբին։

«Երբեմն տարաձայնություններ են լինում Գազայի պատերազմի հաջորդ քայլերի, պատանդներին տուն վերադարձնելու կամ գուցե Իրանի հետ լայնածավալ պատերազմից խուսափելու վերաբերյալ։ Իհարկե, և դա բնական է», - նշեց նա։

Դեսպանը հույս հայտնեց, որ երկու երկրների միջև ընթացող միջուկային բանակցությունները հաջող կլինեն և թույլ կտան խուսափել ռազմական հակամարտությունից։