ԵՄ-ն պատրաստում է խիստ պատժամիջոցների 18-րդ փաթեթը, որը ներառում է հում նավթի առավելագույն գնի նվազեցում։ Պատրաստվող պատժամիջոցների մասին սոցիալական ցանցերում գրել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
«Այդ քայլերը, որոնք ձեռնարկվել են ԱՄՆ միջոցառումների հետ համատեղ, զգալիորեն կմեծացնեն մեր պատժամիջոցների համատեղ ազդեցությունը», -գրել է նա։





























