Ջերմորեն շնորհավորում եմ Ալ Նովայսին Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ,  սոցիալական ցանցերում գրել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանը։

«Ես անհամբեր սպասում եմ մեր սերտ համագործակցությանը՝ ի նպաստ Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների ժողովուրդների միջև բարեկամական կապերի, ինչպես նաև Կազմակերպության փոխգործակցության հետագա ամրապնդման», -նշել է Միրզոյանը։