Իրանի ոստիկանապետը Google որոնողական համակարգը «լրտեսության գործիք» է անվանել: Այդ մասին Էսմայիլ Ահմադի-Մոկադդամը հայտարարել է «Իրանական ազգային ինտերնետ» թեմայով մամուլի ասուլիսում:
Ըստ իրանական լրատվամիջոցների, ոստիկանապետը ողջունել է իրանական ինտրանետի` ազգային տեղեկատվական ցանցի մշակումը, որը կարող է գործել ինքնուրույն, առանց ինտերնետի հետ կապի: Դրա մշակման մասին հայտարարվել էր օրերս, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Մոկադամի խոսքով, ներքին իրանական ցանցը կնպաստի Իրանի եւ նրա քաղաքացիների մասին տեղեկությունների պահպանմանը, անվտանգության ապահովմանը:
«Չի կարելի թույլ տալ, որ իրանական ներքին տեղեկություններն ի չարս օգտագործվեն»,- ասել է նա:




























