Եթե աշխարհիկ կառույցները մնան դիտորդ կամ սպասեն միայն եկեղեցու քայլերին, ապա իշխանությունը հայտնվելու է շահեկան վիճակում։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը․

«Փոխել հարցադրումը, ու կլինի արդյունք․

Այս նոր աննորմալ վիճակում ավելի քան երբեք կարևոր են ճիշտ հարցադրումները։ Պետք է ճիշտ դնել հարցը, որպեսզի պատասխաններ հնարավոր լինի գտնել։

«Ինչպիտի անի եկեղեցին» հարցադրումը իմ խորին համոզմամբ ոչճիշտ հարց է։ Իսկ ի՞նչ ենք մենք ակնկալում եկեղեցուց։ Ճիշտ հարցադրումը այլէ. « Ի՞նչ պիտիանեն աշխարհիկ կառույցները»։

Առաջինի դեպքում՝ մենքբոլորս մեզ դնում ենք դիտորդի տեղ։ Երկրորդի դեպքում՝ դառնումենք ակտիվ մասնակից ։Քաղաքացին հենց դառնակողմ, ակտիվ մասնակից՝ թեման կփակվի։

Աշխարհիկ կառույցները պարտավորեն.

  1. Զգալ պատասխանատվություն
  2. Ձևակերպել իրենց անելիքները
  3. Կոորդինացնել քայլերը։

Եթե աշխարհիկ կառույցներըմնան դիտորդ կամսպասեն միայն եկեղեցուքայլերին, ապա իշխանությունըհայտնվելու է շահեկանվիճակում, որովհետև առանցկարմիր գիծ վարկաբեկիչարշավ է տանելուև իշխանական լծակներովփորձելու  է առաջտանել իր պլանը՝ասենք պառակտել եկեղեցին, կամ ստեղծել նորթեմեր, և այլն  և այլն։ Այլանդակությանբազմաթիվ տարբերակներ կան։

Սա եկեղեցու խնդիրըչէ, սա եկեղեցուռեֆորմների խնդիրը չէ, որ ուզում ենփաթեթավորել։ ՍաՀայաստանի խնդիրն է, սա հայ ժողովրդիխնդիրն է, հետևաբարռեակցիան և իշխանությանհարձակումների պատասխաներըպետք  է գաաշխարհիկ կառույցներից. Քաղաքական, հասարակական, կրթական, մշակութային, մարզական, բիզնես և այլն, ու նաև անհատականմակարդակով. Այդ թվումսփյուռքի հեղինակավոր կառույցներիցև անհատներից։

Սա է ճիշտմոտեցումը։ Բայց սալուրջ աշխատանք էպահանջում, լուրջ համակարգում»։