ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը (DHS) Լոս Անջելեսում երկու շաբաթվա ընթացքում իրականացրել է երկրորդ խոշոր ռեյդը միջազգային կազմակերպված հանցավորության դեմ՝ այս անգամ թիրախավորելով հայկական հանցավոր խումբ, որը, ըստ քննիչների, գողացել է 30 մլն դոլար փոքր բիզնեսի օգնության միջոցներից եւ COVID դրամաշնորհներից, հաղորդել է Fox News-ը։

Գործողությունը սկսվել է լուսաբացին, երբ գլխավոր կասկածյալներից մեկի տուն են մտել ԱՄՆ Ներքին եկամուտների ծառայության (DHS), ԱՄՆ ներքին եկամուտների ծառայության (IRS) եւ ԱՄՆ փոքր բիզնեսի վարչության զինված գործակալները։ Նրան՝ Ուիլյամ Մակգրայանին, ծնունդով հայաստանցի, ձերբակալել են այն բանից հետո, երբ հանձնվել է՝ ձեռքերը վեր բարձրացրած դուրս գալով տնից։

Ըստ իրազեկչի տեղեկատվության՝ Մակգրայանը պնդել է, որ կապեր ունի հայկական խմբավորումների հետ եւ սպառնացել է մի տղամարդու ատրճանակով ու բեյսբոլի մականով։ Հետաքննիչները կարծում են, որ նա է եղել կեղծ պետական ​​օգնության դիմումներ ներկայացնելու սխեմայի հետեւում՝ օգտագործելով կեղծ բանկային եւ հարկային փաստաթղթեր՝ պետական ​​միջոցներ պահանջող ֆիկտիվ ընկերություններ ստեղծելու համար։

Լոս Անջելեսի HSI հատուկ գործակալի պաշտոնակատար Ջոն Պասկուչոյի խոսքով՝ «Դա 47 մլն դոլար է, որը պետք է ֆինանսավորեր իրական բիզնեսը, բայց օգտագործվել է հանցավոր խմբի անձնական շահի համար»։

14 ձերբակալվածներից 13-ը ԱՄՆ քաղաքացիություն ստացած անձինք են, որոնք ծագումով Հայաստանից են։ Նրանցից մեկը կարող է արտաքսվել։ Ձերբակալվածները տեղափոխվել են հատուկ կենտրոն՝ հարցաքննության եւ գրանցման համար։

Առգրավվելեն՝ մոտ 20 000 դոլար կանխիկ, երկու փող հաշվող մեքենա, 2 000 եւ 10 000 դոլար արժողությամբ թղթադրամների ժապավեններ, նոութբուքեր, բջջային հեռախոսներ, երկու լիցքավորված 9 միլիմետրանոց ատրճանակ եւ զինամթերք։

Ձերբակալվածները մեղադրվում են դավադրության կազմակերպման, բանկային եւ էլեկտրոնային խարդախության, ինչպես նաեւ փողերի լվացման մեջ: Գողացված միջոցների մի մասը ծախսվել է անշարժ գույքի, շքեղ իրերի վրա եւ տեղափոխվել է Հայաստան, ինչը դժվարացնում է դրանց հետեւելը: