Ձեր դատին ու գնահատանքին եմ ներկայացնում, Երևան քաղաքի բյուջեի հերթական մսխումները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը:
«Ձեր վճարած հարկերի ու տուրքերից առաջացած գումարների անտեղի վատնումը՝ ըստ ոլորտների։
2025թ բյուջեով նախատեսվել է…
- Ասֆալտապատման համար 3 մլրդ 652 մլն դրամ։
- Աղբահանության համար 1 մլրդ 58 մլն դրամ
- Վերելակների համար 1 մլրդ 59 մլն դրամ
- Տրանսպորտի համար 2 մլրդ դրամ
- Այգիների բարեկարգման համար 272 մլն դրամ
- Կանաչ տարածքների համար 4 մլրդ 771 մլն դրամ
- Մայրուղիների կառուցման համար 1 մլրդ 854 մլն
- Երևան լճի ու հրազդան գետի մաքրման համար 81մլն
Ցանկը շարունակելի…
ՔՊ-ն 9% քվե ստանալով ու փոքրամասնության «իշխանություն» լինելով զբաղված է Երևանի բյուջեն խժռելով։
ՔՊ-ն իր ամբողջ աստղաբույլով սերտ կապերի մեջ է կոռուպցիոն պոզով-պոչով կենդանու հետ։
ՔՊ-ն արժանանալու է ալան - թալանի 1-ին աստիճանի դասական կոչմանը»,-գրել է նա:




























