Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը հանդիպել է Նորվեգիայի թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Բերգլյոտ Հովլանդին: Այդ մասին NEWS.am–ին հայտնում են ՇՄՆ-ից:

Հանդիպմանը մասնակցել են նախարարության մասնագիտական ստորաբաժանումների ղեկավարներ։

Հանդիպման նպատակն էր քննարկել COP-17-ի հետ կապված կազմակերպչական աշխատանքները։

Ողջունելով տիկին Հովլանդին՝ նախարարի տեղակալը ևս մեկ անգամ անդրադարձել է համագործակցության ուղիներին, բնապահպանական ոլորտում իրականացվող՝ COP-17-ին ընդառաջ տարվող աշխատանքներին։

«Հայ-նորվեգական համագործակցությունը կարևոր է շրջակա միջավայրի ոլորտում»,- նշել է Արամ Մեյմարյանը։

Կարևորվել են նաև փորձի փոխանակման ուղիները ծովային տարածքի միջոցով։

Հանդիպման ընթացքում նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը ներկայացրել է շրջակա միջավայրի ոլորտում մեկնարկած և ընթացքի մեջ գտնվող բարեփոխումները և առանձնացրել այն խնդիրները, որոնց լուծման ուղղությամբ Հայաստանը կարող է ակնկալել աջակցություն: Անդրադարձ է կատարվել COP-17-ին ընդառաջ իրականացվող աշխատանքներին: