Արցախբանկը ներկայացնում է սպասված Travel World™ Mastercard® պրեմիում դասի քարտը, որը երաշխավորում է արագ և ապահով գործարքների իրականացում և հաճելի փորձառություններ:      

Քարտը նախատեսված է ֆիզիկական անձանց համար, տրամադրվում է 4 տարի ժամկետով ՀՀ դրամով և արտարժույթով` ԱՄՆ դոլարով, եվրոյով: Ընդ որում, մինչև 2025թ. դեկտեմբերի 30-ը քարտը հնարավոր է ձեռք բերել քարտի սպասարկման վճարի 50% զեղչով քարտի գործողության ողջ ժամանակահատվածի համար` տարեկան ընդամենը 12,000 ՀՀ դրամով:

Նոր քարտատեսակը բացառիկ լուծում է հաճախորդների հարմարավետ և անմոռանալի հանգստի կազմակերպման համար՝ թե քարտի սպասարկման պայմանների, թե մի շարք առավելությունների և հաճելի անակնկալների շնորհիվ: 

Բանկի Travel World™ Mastercard® քարտապանները ստանում են.

  • LoungeKey ծրագրի անվճար անդամակցություն և տարեկան 6 անվճար մուտքի հնարավորություն քարտապանի և իր հյուրերի համար աշխարհի 1,500-ից ավելի օդանավակայանների բարձրակարգ բիզնես սրահներ: 
  • Mastercard® Concierge ծառայություն, որը 24/7 ռեժիմով ապահովում է քարտապաններին մասնագիտական աջակցություն ռեստորանում սեղանի ամրագրման, հյուրանոցային ծառայություններից օգտվելու, միջոցառումների մուտքի տոմսերի, նվերների գնման և առաքման, ավտոմեքենաների վարձույթի և այլ հարցերում ամբողջ աշխարհում: 
  • Fast Track ծառայության անվճար բաժանորդագրություն և տարեկան 6 անվճար առանց հերթերի անցման հնարավորություն քարտապանի և իր հյուրերի համար:
  • Global Data Roaming` տարեկան 1ԳԲ անվճար ինտերնետ աշխարհի 200+ երկրներում + 15% զեղչ ռոումինգում: 

Ի թիվս վերոնշյալ ծառայությունների, քարտապանները կարող են օգտվել նաև հատուկ առաջարկներից և զեղչային համակարգերից՝ մի շարք ճանաչված պրեմիում դասի խանութ-սրահներից, ռեստորաններից, հյուրանոցներից օգտվելուց ողջ աշխարհում: 

Քարտի առավելություններին, տրամադրման և սպասարկման պայմաններին կարող եք ծանոթանալ Travel World™ Mastercard® էջում:

Հիշեցնենք, Բանկը ռեզիդենտներին և ոչ ռեզիդենտներին առաջարկում է նաև World Elite պրեմիում դասի քարտ, Mastercard Standard, Gold, Virtual, Business քարտեր: Քարտերի պայմանները ներկայացված են այստեղ: 

Ի դեպ, ս.թ. հունիսի 2-ից մինչև դեկտեմբերի 30-ը ներառյալ Բանկում գործում է հատուկ քարտային ակցիա, որի շրջանակներում հաճախորդները կարող են ձեռք բերել Mastercard Standard, Gold և Business քարտեր տարեկան սպասարկման վճարի 50% զեղչով՝ քարտի գործողության ողջ ժամանակահատվածի համար: 

Պարգևե´ք Ձեզ հիշարժան փորձառություններ Արցախբանկի Mastercard Travel World քարտով: 

Արցախբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: