Հունիսի 3-ին աշխատանքային այցով Վրաստանում գտնվող ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի ոլորտային էկոնոմիկայի և տնտեսական քաղաքականության հանձնաժողովի նախագահ Շոթա Բերեկաշվիլիի հետ։ Այս մասին NEWS.am–ին տեղեկացնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից:

Հանդիպմանը քննարկվել է ՀՀ և Վրաստանի միջև տնտեսական ոլորտում համագործակցության ընդլայնմանն ու խորհրդարանների միջև փոխգործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ։