Այսօր՝ հունիսի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:00-ի սահմաններում Նուբարաշենի խճուղուց դեպի Նուբարաշեն տանող ճանապարհահատվածում՝ գերեզմանների մոտ, բախվել են «Hyundai Elantra»-ն ու ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված «Pickup»-ը, հաղորդում է Shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են մեկը՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն, մյուսը՝ «Մուրացան» զինվորական հոսպիտալ:

Բախման հետևանքով «Pickup»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե էլեկտրասյանը:  

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: