Սոցիոլոգիական հարցման տվյալների համաձայն, որը անցկացվել է Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի կողմից, Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը գլխավոր է տարվա քաղաքական գործիչների ցուցակը. նրա օգտին են քվեարկել հարցվածների 38 տոկոսը: Երկրորդ տեղում է նախագահ Դմիտրի Մեդվեդեւը` 19 տոկոս ձայներով: Քաղաքական գործիչների վարկանիշային ցուցակում է հայտնվել Վլադիմիր Ժիրինովսկին, Գենադի Զյուգանովը եւ Սերգեյ Միրոնովը:

Լավագույն դերասան է ճանաչվել Սերգեյ Բեզրուկովը: Երկրորդ տեղում են դերասաններ Մաքսիմ Ավերինը եւ Եվգենի Միրոնովը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Տարվա մարզիկ է դարձել Անդրեյ Արշավինը:

Տարվա երաժիշտը Ֆիլիպ Կիրկորովն է: Լավագույն եռյակի մեջ են մտել Նիկոլայ Բասկովը եւ Ստաս Միխայլովը:

Գրողների ցուցակը գլխավորում են Բորիս Ակունինը եւ Դարյա Դոնցովան, ովքեր առաջատար են վերջին երկու տարիների ընթացքում:

Լավագույն ֆիլմ է ճանաչվել «Վիսոցկի, շնորհակալություն, որ կենդանի եք»:

Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի հարցումն ընդգրկել է 1600 մարդ, 46 շրջանների 138 բնակելի վայրերում: