Քեմբրիջի դքսուհին հունվարի 9-ին նշել է իր 30-ամյակը: Անգլիացիների մեծամասնությունը Քեյթ Միդլթոնին համեմատում են Մոխրոտիկի հետ, եւ դա բացատրելի է. սովորական աղջկան հաջողվել է դառնալ Մեծ Բրիտանիայի ամենահարգված եւ հեղինակավոր լեդիներից մեկը:

Քեյթի ծննդյան նախօրեին լրագրողները պատահաբար հանդիպել են դքսուհու նախկին համադասարանցու հետ: Տղամարդը պատմել է, որ Միդլթոնը ամբողջ կյանքում աչքի է ընկել համեստությամբ, իսկ բրիտանական գահը ժառանգելու մասին նույնիսկ չէր էլ երազում, սակայն միշտ խոսել է ամուսնանալու իր ցանկության, ինչպես նաեւ երեխա ունենալու մասին:

Արդեն ինը ամիս է անցել արքայական ամուսնությունից հետո, սակայն Քեթրինը դեռ երեխայի չի սպասում:

Դքսուհու ծննդյան արարողությունը շատ համեստ է անցել, այդ միջոցառմանը ներկա են եղել միայն մոտիկ ընկերները եւ, իհարկե, նրա հարազատները:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ երեկույթի ծրագիրը նախապատրաստել է Քեթրինի քույրը` Պիպա Միդլթոնը, իսկ այդ գործում նրա օգնել է արքայազն Հարրին: Հայտնի է նաեւ, որ միջոցառումը պետք է կազմակերպվեր 1980-ականների ոճի մեջ, գրում է  newsliga-ն: