Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ ապամոնտաժվել են.

Կենտրոն վարչական շրջանի Սարյան փողոց հ.24 հասցեին կից՝ համայնքային հողամասում ինքնակամ կառուցված քարե շինությունը.

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հովնաթանի փողոցի հ. 45 տան դիմաց կառուցված քարե շինությունը.

Իսակովի պողոտա հ. 36 շենքի բակում՝ համայնքային հողամասում, առանց հողօգտագործման իրավունքի և թույլտվության, կառուցված քարե շինությունը: