Դատարանը մերժել է հետաքննող լրագրող Լիլիթ Աղեկյանի կալանքի երկարաձգման միջնորդությունը։ Այս մասին գրել է Աղեկյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանը։

«Այսօր Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում կայացավ հետաքննող լրագրող Լիլիթ Աղեկյանի կալանքի ժամկետի երկարաձգման վերաբերյալ ՀՀ ՔԿ նախագահի կողմից ներկայացված միջնորդության քննությունը։

Շուրջ 5 ժամ տևած փակ դատական նիստից հետո դատարանը մերժեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի միջնորդությունը»,–գրել է փաստաբանը։