ԱՄՆ Տեքսաս նահանգում աստղագիտական ընկերության համաժողովում ներկայացվել է մութ մատերիայի տեղաբաշխման քարտեզը, որը բազմակի անգամ գերազանցում է ներկայացված բոլոր նմանօրինակ քարտեզները:

Ինչպես փոխանցում է «Կոմպյուլենտան»,  նոր քարտեզի ստեղծմամբ զբաղվել է «CFHTLenS» համագործակցությունը: Տվյալների մեջ են մտնում ~10 մլն գալակտիկաների լուսանկարներ,  որոնք գտնվում են Երկրից մոտավորապես  6 մլրդ լուսնային տարի հեռավորության վրա: Նրանց ճառագայթումն ազդում է գրավիտացիոն դաշտերի վրա, շեղելով տարածման ուղղությունը, եւ հենց թույլ գրավիտացիոն ոսպնյակային էֆեկտն է հնարավորություն տալիս առանձնացնել մութ մատերիայի զանգվածային  կուտակումները` տեղակայված հեռավոր գալակտիկաների միջեւ:

Նշենք, որ  մութ մատերիային բաժին է ընկնում տիեզերքի զանգվածի մոտ 23%-ը, այն դեպքում, երբ «սովորական» մատերիան կազմում է ընդամենը 4%, մնացածը բաժին է ընկնում ոչ պակաս խորհրդավոր մութ էներգիային: