Bonhams աճուրդի տանը տորգի է հանվել Մայքլ Ջեքսանի նախկինում անհայտ բանաստեղծության ձեռագիրը:

Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, լոտը Ջեքսոնի անձնական մաշկաբան, բժիշկ Առնոլդ Քլեյնի հավաքածուի մի մասն է: Ձեռագիրը կազմված է 8 տողից եւ, ամենայն հավանականությամբ, «փոփ արքայի» չավարտված երգի մի հատվածն է:

Աճուրդի կազմակերպիչները հույս ունեն ձեռագիրը վաճառել 3-5 հազար դոլարով: Սպասվում է, որ այն կդառնա աճուրդի ամենագլխավոր լոտերից մեկը:

Աճուրդը տեղի է ունենալու հունվարի 23-ին, Լոս Անջելեսում: