Իրանի հետ միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամը լուծելու համար ԱՄՆ-ի կողմից Իրանի հետ բանակցություններում առաջադրված պայմանները հակասում են իսլամական հանրապետության հիմնարար սկզբունքներին, հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։

«Մեր շահերը պաշտպանող գլխավոր սկզբունքը «մենք կարող ենք» սկզբունքն է։ Նույնիսկ Օմանի միջնորդությամբ միջուկային բանակցությունների վերջին դեպքում ԱՄՆ բոլոր առաջարկները 100 տոկոսով հակասում են այս սկզբունքին»,- ընդգծել է նա այաթոլա Ռուհոլա Հոմեյնիի մահվան 36-ամյակի կապակցությամբ ունեցած իր ելույթում։