Ուրալում ընդհանրապես բնակչությունը բթամիտ է` Պերմից մինչեւ Եկատիրինբուրգ: Ռուսական «Совершенно секретно» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին` ավելացնելով, որ այնտեղ բանկչությունը «գուցե առողջ է, բայց ինտելեկտի առումով` բթամիտ մինչեւ խորքը»:
«Ես արդեն քառասուն տարի շրջում եմ երկրում, եւ առավել բթամիտ բանկչություն, քան Ուրալում է, չեմ հանդիպել: Եւ այնտեղ է ծնվել Ելցինը»,-ասել է Ժիրինովսկին: Պարզվում է, լիբերալների առաջնորդը փորձել է այդ կերպ հիմնավորել իր կարծիքը Ռուսաստանի առաջին նախագահ Բորիս Ելցինի մասին` նշելով, որ նա եւս բթամիտ է:
Սկանդալային քաղաքական գործիչն ուրալցիների ինտելեկտի վերաբերյալ եզրակացություններն արել է սեփական դիտարկումների հիման վրա:











