Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը իր լատինամերիկյան շրջագայության ընթացքում Վենեսուելայից Նիկարագուա է մեկնել, իսկ այնտեղից էլ հունվարի 11-ին կժամանի Կուբա: Այնտեղ հանդիպելու է երկրի առաջնորդ Ռաուլ Կաստրոյի, ինչպես նաեւ հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոյի հետ,  նա նաեւ դասախոսությամբ  հանդես կգա Հավայան համալսարանում:

Թեհրանում Կուբայի դեսպան Ուիլյամ Քարբո Ռիկարդոյի խոսքերով, որը մեջբերում են «ԻՐՆԱ» գործակալությունը եւ իրանական  HispanTV հեռուստաընկերությունը, Իսլամական Հանրապետության նախագահի այցը Լատինական Ամերիկա զրոյի է հավասարեցնում ե'ւ Իրանի վրա կիրառված պատժամիջոցները, ե'ւ ԱՄՆ-ի կողմից ներկայացված մեղադրանքները:

Ըստ քաղաքագետի խոսքերի` Իրանը 200 միլիոն եվրո արժողությամբ վարկային գիծ է բացել, որն ուղղված է Կուբայի եւ Իրանի առեւտրային համագործակցության ամրապնդմանը: «Ակնկալվում է, որ Ահմադինեջադի այցի ընթացքում այդ գիծը կընդլայնվի մինչեւ 500 միլիոն դոլար», - ասել է նա:

Վերջին տարիներին Կուբան բազմիցս հայտարարել է Իրանի` խաղաղ ատոմը օգտագործելու իրավունքի մասին: Բացի դրանից, Ֆիդել Կաստրոն  իր «Մտորումներում» բազմիցս նշել է , որ Իրանի վրա հնարավոր հարձակումը կհանգեցնի համաշխարհային միջուկային պատերազմի, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն: