Վայոց ձորի մարզում, հունվարի 10-ին, Եղեգնաձոր քաղաքի Ավագյան փողոցի թիվ 15 տան մոտակայքում տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում BMW մակնիշի 27 ՕՍ 233 համարանիշի ավտոմեքենան (վարորդ` 23-ամյա Ա. Վարդանյան) բախվել է թիվ 15 տան պատին:

Փրկարարները  ավտոմեքենայից դուրս են բերել ուղեւորներ` 25-ամյա Ա. Ստեփանյանին, 23-ամյա Ս. Գալստյանին եւ 23-ամյա Վ. Սարգսյանին եւ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափովել Եղեգնաձոր քաղաքի հիվանդանոց:

Տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար: