Վանաձորում, հունվարի 10-ին, ժամը 15.50-ի սահմաններում, Աբովյան փողոցում  իրար են բախվել «Միթսուբիշի Նավիտա» եւ «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենաները:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով «ՎԱԶ-2121»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: