Sony  ընկերությունը, որը գնել էր Sony Ericsson ընկերության  Ericsson-ի բաժնետոմսերը, Լաս Վեգասում կայացած CES 2012 ցուցահանդեսին ներկայացրել է Xperia անվամբ իր առաջին հեռախոսները:

Xperia NXT (Next Generation Smartphones from Sony)  գծում առաջին սարքը դարձավ Xperia S մոդելը: Այդ մեկ բլոկանոց սմարթֆոնը կառուցված է երկակի հիմնական Qualcomm MSM8260 պրոցեսորի հիման վրա, որն աշխատում է 1,5 գգհերց հաճախականությամբ: Ինտեգրված ֆլեշ հիշողության ծավալը կազմում է 32 գբ: Սենսորային (գերզգայուն) Reality Display 4,3 մմ անկյունագծով էկրանն ունի 720×1280 պիքսելի կարողություն, գրում է  «Քոմփյուլենտան»:

 Xperia S-ն ունի  Wi-Fi եւ Bluetooth ադապտորներ, GPS ընդունիչ,  NFC միկրոչիփ, 1,3 մեգապիքսել հզորությամբ տեսախցիկ եւ հիմնական տեսախցիկ` 12 մեգապիքսելանոց մատրիցայով: Ունի նաեւ  USB եւ HDMI ինտերֆեյսներ: Չափսը 128×64×10,6 մմ է, իսկ կշիռը` 144 գ:

Սմարթֆոնը նախատեսված է  UMTS/HSPA եւ GSM/GPRS/EDGE ցանցերում օգտագործման համար: Նախապես այն կտրամադրվի Android 2.3 (Gingerbread) օպերացիոն համակարգի հետ միասին, այնուհետեւ կթարմացվի մինչեւ Android 4.0 (Ice Cream Sandwich): Վաճառքը կսկսվի ընթացիկ եռամսյակում:

Բացի դրանից,  LTE ցանցերի աջակցությամբ Xperia Ion սարքավորումներն են հայտգրված: Տվյալ մոդելը հագեցված է HD Reality (720×1280 կետերով) 4,6 մմ սենսորային էկրանով, 1,5 գգհց չիփով, 16 գբ ֆլեշ հիշողությամբ եւ 12 մեգապիքսել տեսախցիկով: Android 2.3 պլատֆորմը վաճառքում կհայտնվի երկրորդ եռամսյակում: