Երկու օրվա ընթացքում՝ սկսած կիրակի օրվանից, իտալացիները մասնակցում են հանրաքվեի, որը կպարզեցնի օտարերկրացիներից Իտալիայում ծնված երեխաների համար քաղաքացիություն ստանալը և կապահովի աշխատատեղերի ավելի հուսալի պաշտպանություն, հայտնում է Associated Press-ը։
Սակայն բնակչության ակնհայտ ցածր իրազեկվածությունը կարող է հանգեցնել նրան, որ քվեարկությունը կճանաչվի անվավեր, եթե մասնակցությունը բավականաչափ բարձր չլինի։
Քաղաքացիության մասին օրենքի փոփոխության կողմնակիցներն ասում են, որ դա կօգնի երկրորդ սերնդի իտալացիներին, որոնք ծնվել են երկրում Եվրոպական միությանը չպատկանող ծնողներից, ավելի լավ ինտեգրվել այն մշակույթին, որն արդեն իսկ իրենցն են համարում։
Իտալացի երգիչ Գալին, որը ծնվել է Միլանում թունիսցի ծնողների ընտանիքում, մարդկանց կոչ է արել մասնակցել քվեարկությանը՝ նշելով, որ հանրաքվեն ձախողվելու վտանգի տակ է, եթե քվեարկելու իրավունք ունեցողների առնվազն 50 %-ին գումարած մեկը չմասնակցի։
Նոր կանոնները, եթե ընդունվեն, կարող են անդրադառնալ շուրջ 2,5 միլիոն օտարերկրյա քաղաքացիների վրա, որոնք մինչ օրս պայքարում են իրենց քաղաքացիության ճանաչման համար։
Այս միջոցներն առաջարկվել են Իտալիայի գլխավոր արհմիութենական և ընդդիմադիր կուսակցությունների կողմից։
Այս բարեփոխման կողմնակիցներն ասում են, որ Իտալիայի քաղաքացիության մասին օրենքը կհամապատասխանի շատ այլ եվրոպական երկրների օրենսդրություններին՝ նպաստելով երկարաժամկետ բնակիչների ավելի մեծ սոցիալական ինտեգրմանը։
Այն նաև թույլ կտա ավելի արագ ստանալ քաղաքացիական և քաղաքական իրավունքներ, ինչպիսիք են ձայնի իրավունքը, պետական ծառայության անցնելու իրավունքը և ԵՄ սահմաններում տեղաշարժվելու ազատությունը։