Ֆրանսիական Renault ավտոմոբիլային կորպորացիան կօգնի Ուկրաինայում անօդաչու թռչող սարքերի արտադրությանը՝ երկրում շարունակվող լայնածավալ պատերազմի պայմաններում, հաղորդում է Euronews-ը։

Ավելի վաղ Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնյուն հայտարարել էր Ուկրաինայի հետ աննախադեպ գործընկերության մասին, սակայն նա չէր նշել, թե որ ընկերությունը կմասնակցի անօդաչու թռչող սարքերի արտադրությանը։

Renault-ի մասին տեղեկատվությունը հունիսի 8-ին հրապարակել է France Info ռադիոկայանը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Կորպորացիան կհամագործակցի ֆրանսիական պաշտպանական ընկերության հետ՝ առաջնագծից «տասնյակ կամ հարյուրավոր կիլոմետրեր» հեռավորության վրա։