ՀՀ էկոնոմիկայի նախարարության ծախսերը 2024թ. կազմել են 72.4 մլրդ դրամ։ Այս մասին հունիսի 9-ին հայտնել է հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում, «ՀՀ 2024թ. պետական բյուջեի կատարման մասին» հաշվետվության քննարկման ժամանակ։
Միջոցների իրացումը կազմել է 96.4 տոկոս։ Ընդհանուր առմամբ, գերատեսչությանը հատկացվել է մոտ 90 մլրդ դրամ: «Նախարարությունն իրականացնում է 10 ծրագիր: Սկզբնական շրջանում այդ ծրագրերը ներառում էին 68 միջոցառում, սակայն գերատեսչությունը կարողացել է իրացնել միայն 10 ծրագիր՝ 63 միջոցառումով»,- ավելացրել է Հովհաննիսյանը:



























