Իրանի նկատմամբ ռազմական հարվածը դա արեւմտյան մամուլի կողմից կողմնակալության դրսեւորում է: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրույցում ասել է ԵՊՀ-ի Իրանագիտության դոցենտ Սամվել Մարգարյանը: Նրա խոսքով, իրադարձությունների նման զարգացումը գրեթե բացառված է:

«Իսրայելը չի գնա այդ քայլին Ռուսաստանի եւ Իրանի հայտնի դիրքորոշման պայմաններում: Մոսկվան իր շահերն ունի տարածաշրջանում, իսկ Պեկինին (Իրանը իր նավթի մեծ մասն արտահանում է Չինաստան) ոչ մի կերպ ձեռնտու չէ այն ճգնաժամը, որը կսկվի իրանական նավթի մատակարարումների դադարեցման դեպքում: Դա կլինի ավելի վատ, քան 2008-ի համաշխարհային ֆինանսական ճգնաժամը: Չինաստանը դա թույլ չի տա»,-ասել է Սամվել Մարգարյանը:

Մեկնաբանելով Պենտագոնի ղեկավար Լեոն Պանետայի խոսքերը, թե եթե Իրանը կհամարձակվի փակել Օրմուզի նեղուցը, նրա դեմ ուժային մեթոդներ կկիրառվեն, փորձագետը նշել է. «Դա բլեֆ է: Իրանն ուղղակի ի վիճակի չէ փակելու Օրմուզի նեղուցը, նա նավատորմ չունի դրա համար»:

Հարցին, թե այդ դեպքում, իրավիճակի ի՞նչ զարգացում կարելի է ակնկալել, իրանագետը պատասխանեց, որ արեւմտյան երկրները, ըստ ամենայնի, կփորձեն Իրանի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել: «Իհարկե, առաջին հերթին, դա վերաբերում է միջազգային շուկաներում իրանական նավթի վաճառքին, որը կփորձեն էլ ավելի կրճատել: Բացի այդ, եվրոպական երկրներն այսօր Իրանին թեթեւ արդյունաբերության ոլորտում, տարբեր ֆաբրիկաների շահագործման տեխնոլոգիաներ են վաճառում

Նշեց Մարգարյանը, հավելելով, որ այսօր կարիք չկա խոսել ավելի խիստ սցենարների մասին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Պենտագոնի ղեկավար Լեոն Պանետան նշել է այն սահմանագիծը, որից հետո Վաշինգթոնը պատրաստ կլինի լուրջ ուժային միջոցներ կիրառել Թեհրանին հակազդելու համար: «Մենք արդեն հստակ նշել ենք, որ ԱՄՆ-ը թույլ չի տա փակել Օրմուզի նեղուցը: Դա այն սահմանն է, որից չի կարելի անցնել»,- հայտարարել է Պանետան:

Իր հերթին, ԱՄՆ Զինված ուժերի շտաբների պետերի միավորված կոմիտեի նախագահ Մարթին Դեմփսին հայտարարել է, որ «եթե իրանցիները գնան նեղուցը շրջափակելու քայլին, ամերիկյան զորքերը պատրաստ կլինեն ոչնչացնել նրանց»: