Իրանը չի փակի Օրմուզի նեղուցը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արտաքին քաղաքականության գերմանական ընկերակցության Ռուսաստանի եւ ԱՊՀ-ի հարցերով հետազոտական ծրագրերի տնօրեն, փորձագետ Ալեքսանդր Ռարը: «Եթե Թեհրանը փակի Օրմուզի նեղուցը, պատերազմ կլինի»,- ասաց նա:

Ռարի կարծիքով, Արեւմուտքը ոչ մի դեպքում թույլ չի տա, որ նման կենսական նշանակություն ունեցող ուղին փակվի: Փորձագետը նշեց, որ Իրանը ժամանակին միջպետական պայմանագիր է ստորագրել, ըստ որի նեղուցը, փաստացի, դարձել է միջազգային:

«Օրմուզի նեղուցը տարանցիկ գոտի է: Ոչ ոք թույլ չի տա փակել այն, դա պարզից էլ պարզ է»,- ամփոփեց նա: