ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ Թեհրանի միջուկային զարգացումների վերաբերյալ բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա հունիսի 13-ին Օսլոյում կամ հունիսի 15-ին Մասկատում, երկուշաբթի X-ում հայտնել է Axios պորտալի թղթակից Բարաք Ռավիդը։
«ԱՄՆ պաշտոնյան ինձ ասաց, որ ԱՄՆ-Իրան միջուկային բանակցությունների վեցերորդ փուլը տեղի կունենա կամ ուրբաթ Օսլոյում, կամ կիրակի Մասկատում»,- նշել է Ռավիդը՝ առանց որեւէ լրացուցիչ տեղեկություն տրամադրելու։
Մինչդեռ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտնել էր, որ Իրանի հետ բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հինգշաբթի՝ հունիսի 12-ին։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնը պնդում է, որ Թեհրանը հրաժարվի ուրանի հարստացումից իր տարածքում։ Սակայն Սպիտակ տան ղեկավարն ընդգծել է, որ Իրանի իշխանությունները համաձայն չեն։




























