Ավստրիայի Գրաց քաղաքի դպրոցում տեղի ունեցած կրակոցների հետեւանքով մեկ մարդ զոհվել է, հարձակվողը վիրավորվել է, հաղորդել է Kronen Zeitung թերթը։

«Գրացում ներկա պահին լայնածավալ գործողություն է ընթանում... դպրոցներից մեկում զինված միջադեպ է տեղի ունեցել»,- գրել է ավստրիական պարբերականը՝ հղում կատարելով սեփական տեղեկությանը։ Նախնական տվյալներով՝ հաստատվել է առնվազն մեկ զոհ, պարզաբանել է թերթը։

Նշվել է, որ պատահարի վայր են ուղարկվել ավստրիական Cobra հատուկ ուժերի մի քանի ստորաբաժանումներ։ Պարբերականի տեղեկացմամբ՝ հարձակվողը, ենթադրաբար, հրազենային վիրավորում է ստացել։