Միջազգային հեռահաղորդակցության միությունը հաջորդ շաբաթ Ժնեւում կքննարկի լրացուցիչ, կամ «նահանջ» վայրկյանի լինել-չլինելու հարցը, որը ի հայտ է գալիս մի քանի տարի շարունակ` Երկրի շարժման յուրահատկությունից ելնելով:
Ավանդական լրացուցիչ վայրկյանը ավելացվում է կամ դեկտեմբերի 31-ին կամ հունիսի 30-ին: Այդպիսի օրերին վերջին րոպեն ունի ոչ թե 60, այլ` 61 վայրկյան:
Վերջին անգամ «նահանջ վայրկյանն» ավելացվել էր 2008-ի դեկտեմբերի 31-ին: 2012 թվականին այն նույնպես պետք է ավելացվի:
Միաժամանակ, աստղաֆիզիկոսները հայտնաբերել են, որ Երկիր մոլորակը դանդաղեցրել է իր պտույտը, որի արդյունքում «նահանջ վայրկյանի» անհրաժեշտությունը դուրս է եկել: Սակայն ոլորտի ոչ բոլոր մասնագետներն են համաձայն այս պնդման հետ: Նրանք համարում են, որ Երկիր մոլորակի պտույտի դանդաղումը ժամանակավոր երեւույթ է եւ աստղաբանական ու ատոմային ժամանակների տարբերությունը պահպանվում է:
Այդ կապակցությամբ բոլորը սպասում են թեժ քննարկում գիտնականների Ժնեւում կայանալիք հանդիպման ժամանակ, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:




























