Ֆրանսիայի Սենատում, այսօր` հունվարի 11-ին, ելույթ են ունեցել Ֆրանսիայում Հայասատանի դեսպան Վիգեն Չիթեչյանը եւ Ֆրանսիայում Թուրքիայի դեսպան Թահսին Բուրջուօղլուն: Ելույթից հետո դիվանագետները պատասխանել են սենատորների հարցերին: Նշենք, որ երկու դեսպանների հանդիպումները սոցիալիստական կուսակցության խմբակցության անդամների հետ կայացել են առանձին-առանձին:
Սենատորների հետ դեսպանների հանդիպումը կայացել է հունվարի 23-ին Սենատում կայանալիք ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման օրինագծի քննարկման նախաշեմին:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի Ազգային ժողովը դեկտեմբերի 22-ին ընդունել է վերոնշյալ օրինագիծը: Ի պատասխան Թուրքիան Ֆրանսիային սպառնացել է պատժամիջոցներով, անգամ ժամանակավորապես հետ է կանչել դեսպանին:




























