Ավստրիայի Գրաց քաղաքի դպրոցում տեղի ունեցած կրակոցների միջադեպը, որի հետևանքով զոհվել է 10 մարդ, իսկ մոտ 30-ը՝ վիրավորվել, դարձել է ազգային ողբերգություն, երկրի իշխանությունները եռօրյա սուգ կհայտարարեն։ Դրա մասին հայտնել է ալպյան հանրապետության կանցլեր Քրիստիան Շտոքերը։
«Այսօր տեղի ունեցածն ազգային ողբերգություն է։ Այս արարքն ազդեց բոլորիս վրա։ Ամբողջ Ավստրիան երեքօրյա ազգային սուգ կհայտարարի՝ ի հիշատակ զոհերի, բոլոր կառավարական շենքերի վրա դրոշները կխոնարհվեն։ Վաղը 10:00-ին ամբողջ երկրում մեկ րոպե լռություն կհայտարարվի», - Շտիրիա դաշնային նահանգի մայրաքաղաքում անցկացված մամուլի ասուլիսում նշել է նա։ Կանցլերի ելույթը հեռարձակվել է OE24 պորտալով։





























